Տնօրենը 10 հազար $, փոստատարը 75 հազար դրամ.
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ հանրության ուշադրության կենտրոնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատավարձի թեման։
Վերջինս 2024 թվականի նոյեմբերից զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ինչը նշանակում է, որ նա պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3,6 միլիոն դրամ (մոտ 10 հազար դոլար):
Պարբերականը նշում է, որ «Հայփոստի» 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերությունն աշխատում է վնասով, բարձրացել են փոստային ծառայությունների սակագները, սակայն շարքային աշխատակիցների աշխատավարձերը չեն փոխվել։ Թերթի հետ զրույցում «Հայփոստի» փոստատարներից մեկը հայտնել է, որ իրենց ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 78 հազար դրամ, և նույնիսկ տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում։
Չնայած Հայկ Կոնջորյանի հայտարարություններին, թե ինքը կապ չունի կնոջ նշանակման հետ, և նա ընկերության ամենացածր վարձատրվող տնօրենն է, հանրային դժգոհությունը պահպանվում է՝ հաշվի առնելով ղեկավարի և շարքային աշխատակցի աշխատավարձերի ավելի քան 40-ապատիկ տարբերությունը: