Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու մոտ ակտիվորեն շարունակվում են հնագիտական պեղումներն ու մաքրման աշխատանքները։
Կառույցից նշում են, որ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված հերթական մաքրման արդյունքում մասնագետներին հաջողվել է լիարժեք տեսանելի դարձնել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը։ Ըստ արձանագրության՝ այն պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։
Հատկանշական է, որ ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացվող այս աշխատանքները նախատեսվում է շարունակել մինչև օգոստոսի 31-ը։
Դրանց առանցքային նպատակներից է պատմական հուշարձանի վերականգնման նախագծի վերջնական հստակեցումն ու հետագա վերականգնման նախապատրաստումը։