Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը Հնագույն քաղաք՝ ակադեմիական քաղաքի տարածքում.Հնագետների բացահայտումը Հասմիկ Հակոբյանը դատապարտել է Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ իրականացված բռնությունը Ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ Տարածքային պահանջները պետք է հանել Սահմանադրությունից Կառավարությունը կադրային բանկ է ստեղծում Փախուստ դատարանից ԲՏԱ նոր նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը
Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը

Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը

  • 23

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի Ալմադրաբա լողափի բարեկարգման և խրամատների փորման աշխատանքների ընթացքում բանվորները ավազի ու քարերի մեջ նկատել են հռոմեական սիրո աստվածուհի Վեներայի մարմարե գլուխը: El País պարբերականի փոխանցմամբ՝ յուրօրինակ արտեֆակտը թվագրվում է մ.թ. I-II դարերին:

Գտածոն նկատելուն պես աշխատանքները դադարեցվել են, և տեղանք են հրավիրվել մասնագետներ: Չնայած շինարարները նախապես չէին տեղեկացրել հնագիտական վերահսկող մարմնին խրամատ փորելու մասին, նրանք արագ արձագանքել են իրավիճակին: Ալիկանտեի մշակութային ժառանգության վարչության ղեկավար Խոսե Մանուել Պերես Բուրգոսի խոսքով՝ արձանի գլուխը բավականին լավ է պահպանվել. չնչին վնասվածքներ կան միայն քթի և կզակի հատվածում:

14 կիլոգրամ քաշ, 22․2 սմ բարձրություն և 19․8 սմ լայնություն ունեցող գլուխը, մասնագետների կարծիքով, եղել է ամբողջական արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի: Այն այժմ տեղափոխվել է Ալիկանտեի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ ընթանում են ուսումնասիրության աշխատանքները: Քաղաքային իշխանությունները ծրագրում են ցուցադրել արտեֆակտը լայն հանրությանը մինչև տարեվերջ:

Նախորդ հոդվածը
Հնագույն քաղաք՝ ակադեմիական քաղաքի տարածքում.Հնագետների բացահայտումը