Հասմիկ Հակոբյանը դատապարտել է Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ իրականացված բռնությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու միջադեպին, խստիվ դատապարտել է ցանկացած բռնություն և հայհոյանք։
Նա անընդունելի է համարել նաև պաշտոնյաների ընտանիքի անդամների թիրախավորումը՝ հավելելով, որ գործը նախաքննության փուլում է, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, որոնցից մեկը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։