Առաջատար համալսարաններն ավարտած շրջանավարտները արձագանքել են Փաշինյանին
Կառավարությունը 1141 հայտ է ստացել աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից, որոնց վարչապետը հրավիրել էր գիտելիքները ծառայեցնել Հայաստանի պետական կառավարման համակարգին: Փաշինյանը հայտնել է, որ դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ: Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, իսկ մի շարք դիմումատուների դեպքում՝ վարչապետը բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել :