Տարածքային պահանջները պետք է հանել Սահմանադրությունից
Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի համար
Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Haber Global հեռուստաալիքին տված իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիրներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի դե ֆակտո խաղաղ իրավիճակ», - ասել է Հաջիևը։
Նախագահի օգնականն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին.
«Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն պատասխանում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և դա շարունակվելու է նաև այսուհետ»,- նշել է Հաջիևը։