ԲՏԱ նոր նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Մինչ այս նշանակումը նա զբաղեցնում էր «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Թադևոսյանի անունը ոլորտում ակտիվորեն շրջանառվում էր 2025 թ․ մարտից, երբ Նորատուսի ռադիոցանց կատարած այցի ընթացքում նա նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին էր ներկայացրել ընկերության ենթակառուցվածքներն ու զարգացման ծրագրերը։