Հնագույն քաղաք՝ ակադեմիական քաղաքի տարածքում.Հնագետների բացահայտումը
Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ապագա Ակադեմիական քաղաքի կառուցման տարածքում, կատարվել է խոշոր հնագիտական հայտնագործություն։ Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարած պեղումների արդյունքում բացվել է 34 քարաշեն սենյակներից բաղկացած ընդարձակ ճարտարապետական համալիր։
Տեղանքում հայտնաբերվել են նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ աշխատանքային գործիքներ։ Մասնագետների գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը, որի արմատները հասնում են հազարամյակների խորքը։
Այս կարևոր գտածոն պաշտոնապես ներկայացվել է 2026 թվականի մարտի 24-ին կայացած միջոցառման ընթացքում, որտեղ ամփոփվել են Հայաստանի 2025 թվականի հնագիտական սեզոնի ձեռքբերումները։