Ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ գործողություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում:
Ձերբակալվել են Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին:
Ըստ Factor.tv-ի տվյալների ձերբակալված պաշտոնյաները նախնական համաձայնությամբ այլ անձանց հետ ուղղորդել են ձկնորսներին որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս:
Հիշեցնենք, որ Էկոպարեկային ծառայության հիմնական պարտականությունն է ապահովել պետական անտառների և հատուկ պահպանվող տարածքների անվտանգությունը կանխել օրենսդրության խախտումները իրականացնել հսկողություն հրդեհային անվտանգության նկատմամբ, ինչպես նաև պաշտպանել էկոհամակարգերը մարդածին բացասական ազդեցություններից: