Հայաստանը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 6-ի նիստում հաստատել է ընդհանուր առմամբ 320 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագրեր, որոնք ուղղվելու են երկրի տնտեսական աճի խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու ֆինանսական համակարգի ամրապնդմանը։
Ֆինանսավորման առաջին փաթեթը ներգրավվելու է Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ)՝ 150 միլիոն դոլարի չափով։ Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, տարեկան 4,58% տոկոսադրույքով։ Հատկացված միջոցներով նախատեսվում է բարելավել պետական ֆինանսների և պարտքի կառավարման քաղաքականությունը, նվազեցնել ֆինանսական ռիսկերը, ինչպես նաև աջակցել պետական արժեթղթերի շուկայի կատարելագործմանն ու ենթակառուցվածքային ներդրումների կայունությանը։
Երկրորդ համաձայնագիրը ստորագրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ՝ 170 միլիոն եվրոյի (շուրջ 200 միլիոն դոլար) չափով։ Այս վարկը տրամադրվել է 28 տարի ժամկետով՝ 3,9% տարեկան տոկոսադրույքով։ Ֆինանսական ռեսուրսներն ուղղվելու են ներդրումների ակտիվացմանը, առևտրի և մրցակցային միջավայրի ազատականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական կայուն աճի ապահովմանը։