Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել «Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք»․ Սոնա Ղազարյան «Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ». Քրիստինե Վարդանյան «Մուլտի Ուելնես»-ը դիմել է դատարան․ ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Տնօրենը 10 հազար $, փոստատարը 75 հազար դրամ. Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկում Իսպանական լողափում հայտնաբերվել է Վեներա աստվածուհու՝ մոտ 2000 տարվա վաղեմության արձանի գլուխը
Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել

Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել

  • 35

2025 թվականին «Save Armenian Monuments» կազմակերպության նախաձեռնությամբ, Հովնանյան ընտանեկան և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամների հովանավորությամբ մեկնարկել էր «Հողի արձագանքներ» ծրագիրը:



Ծրագրի նպատակն է նպաստել Հին Խնձորեսկի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև այցելուների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծմանը:



Ծրագրի շրջանակում կառուցվել և կահավորվել է Խնձորեսկ գյուղը Հին Խնձորեսկին կապող քայլարշավային արահետը, տեղադրվել են ուղղորդող ցուցանակներ, եռալեզու տեղեկատվական վահանակներ, նստարաններ և աղբամաններ:




Մաքրվել են հուշարձանների տարածքներն ու դրանք միմյանց կապող արահետները:



Բացի այդ, հրատարակվել և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում տարածվել են տեղեկատվական բրոշյուրներ:



Ծրագրի ավարտական միջոցառումը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 27-ին՝ Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում:



Միջոցառմանը մասնակցում էին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, «Save Armenian Monuments» և «Trails for Change» կազմակերպությունների, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի, Խնձորեսկի վարչական ղեկավարության, Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր և զբոսաշրջիկներ:



Նախորդ հոդվածը
«Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք»․ Սոնա Ղազարյան