Վարչապետը մեկնել է Ղրղզստան
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
Կառավարության նիստից հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան։
Կառավարության հաղորդմամբ՝ նա Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։
Նիստի օրակարգում նախատեսված են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության, փոխադարձ առևտրի, տրանսպորտի, մաքսային կարգավորումների և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր։
Փաշինյանի առանձին երկկողմ հանդիպումների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։