Չինաստանը ջրի տակ է․ ի՞նչ է կատարվում
«Դելֆին» թայֆունի պատճառով տեղացած առատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել Շանհայում և Չինաստանի մի շարք այլ քաղաքներում։
RT-ի փոխանցմամբ՝ սպասվող աղետի հետևանքով իշխանություններն անվտանգ տարածքներ են տեղափոխել ավելի քան 420,000 բնակչի։
Անբարենպաստ եղանակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև օդային հաղորդակցության ոլորտում․ վատ պայմանների պատճառով Շանհայում արդեն չեղարկվել է մոտ 1300 ավիաչվերթ։