Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է Ադրբեջանով՝ Հայաստան Փաշինյանը զանգահարել է Ալիևին Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է Հակամարտության էջը փակված է, խաղաղությունը՝ հաստատված «Վիրավորանքը սուբյեկտիվ չէ, օբյեկտիվ է․ Ռուբինյան
Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում

Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում

  • 15

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության գործընթացի և դրա ակնկալվող արդյունքների մասին, ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական մտադրությունները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերության վերջին թողարկումներին։

Փորձագետը նկատում է, որ ըստ հնչող հայտարարությունների՝ «պատմական խաղաղության» մեկ տարվա կապակցությամբ սպասելի էր, որ ադրբեջանական կողմը խաղաղասիրական հաղորդումների շարք կպատրաստեր, սակայն նրանք որոշել են փչացնել խաղաղության թատրոնը։ «AZ TV»-ն հրապարակել է ռեպորտաժ, որտեղ Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ Սյունիքը, համարվում է «Արևմտյան Ադրբեջանի» մաս։ Ավելին, պատրաստվել է տեսանյութ «35 տարվա կարոտ. գյուղ, որը 3 տարի դիմադրեց թշնամուն․․․» վերնագրով։

Տաթևիկ Հայրապետյանի ընդգծմամբ՝ ընդամենը մեկ րոպեանոց այս նյութում հստակ արտահայտված է Ադրբեջանի վարած քաղաքականության իրական բնույթը՝ հային համարել թշնամի և աչք ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա։ Ըստ ադրբեջանագետի՝ մնացած ամեն ինչ լիրիկա է, իսկ ինքնախաբեության գինը մեր վրա շատ թանկ է նստում, քանի որ խաղաղությունը տգիտություն չէ, իսկ տգիտությունն էլ երբեք ուժ չի դառնում։



Նախորդ հոդվածը
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց