Փաշինյանը ներկայացրել է աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցին ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հակամարտություն գոյություն չունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ԱԺ պատգամավորների Էդգար Ղազարյանի կոչով ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանների հիշատակը «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքն ունի ԱԺ փոխնախագահի իր թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու Հայտնի են Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները
ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հակամարտություն գոյություն չունի

ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հակամարտություն գոյություն չունի

  • 17

Սխալ է ասել, որ այն սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից․

ՀԱՊԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նույնպես ունեն «իրենց սեփական շահերը» Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում Վասիլևը նշել է ․ 

«Մենք ցանկանում ենք պահպանել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և իրենց սեփական պատմությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ», – գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից։

Դիվանագետն ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, ղարաբաղյան հարցի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու փորձեր են արվել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։

Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չունի ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։

Նախորդ հոդվածը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ԱԺ պատգամավորների
Հաջորդ հոդվածը
Փաշինյանը ներկայացրել է աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցին