Հարվածներ Սև և Ազովի ծովերում. խորտակվել է ռուսական խոշոր նավ
Թիրախավորվել են Սև և Ազովի ծովերի ավազաններում գտնվող ռազմավարական օբյեկտները:
Գործողության արդյունքում խորտակվել է ռուսական «Յանինա» կոնտեյներատար նավը, որի բեռնատարողությունը գերազանցում էր 100 000 տոննան:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Բաշկորտոստանում գտնվող ռուսական երեք նավթավերամշակման գործարանների ենթակառուցվածքներին, որոնք տարեկան վերամշակում են միլիոնավոր տոննա նավթ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: