Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է Ադրբեջանով՝ Հայաստան Փաշինյանը զանգահարել է Ալիևին Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է Հակամարտության էջը փակված է, խաղաղությունը՝ հաստատված «Վիրավորանքը սուբյեկտիվ չէ, օբյեկտիվ է․ Ռուբինյան Անընդունելի է․ Արամ Ա-ի արձագանքը
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց

Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց

  • 44

Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։

 

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025 թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը։

Քննարկվել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր

Նախորդ հոդվածը
ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է