Արգամ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով. Քննչական կոմիտե Ծեծկռտուք՝ Դաշտավանի եկեղեցու մոտ. ՆԳՆ պարզաբանումը Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է Ադրբեջանով՝ Հայաստան Փաշինյանը զանգահարել է Ալիևին Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է
Արգամ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով. Քննչական կոմիտե

Արգամ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով. Քննչական կոմիտե

  • 16

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին իրավապահները տեղեկացրել էին սպանություն պատվիրելու մեղադրանքով վերջինիս ձերբակալման մասին:
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքում տեղի ունեցած սպանությունը պատվիրել է Արտաշատի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։
Իրավապահ մարմինների կողմից դեպքի հետ կապված անձնական մանրամասների հրապարակումն արժանացել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքին։ ՄԻՊ-ն անընդունելի էր համարել քրեական վարույթի շրջանակում անձի և նրա ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հանրայնացումը:

Նախորդ հոդվածը
Ծեծկռտուք՝ Դաշտավանի եկեղեցու մոտ. ՆԳՆ պարզաբանումը