ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ Քննչական կոմիտեի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ ներառվել են Արգամ Աբրահամյանի ընտանիքին, անձնական կյանքին և կրոնական համոզմունքներին վերաբերող անհարկի տվյալներ:
ՄԻՊ-ն ընդգծում է, որ քրեական հետապնդումը կամ ձերբակալությունը պետական մարմիններին իրավունք չեն տալիս խախտելու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը: Հանրային իրազեկումը պետք է լինի համաչափ, հարգի անմեղության կանխավարկածն ու մարդու արժանապատվությունը, հատկապես երբ հարցը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը:
Միաժամանակ, ՄԻՊ աշխատակազմը ստացված ահազանգերի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացրել քննչական մարմին՝ տեղում ծանոթանալու անձանց իրավունքների ապահովման վիճակին: Ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: