Արգամ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով. Քննչական կոմիտե Ծեծկռտուք՝ Դաշտավանի եկեղեցու մոտ. ՆԳՆ պարզաբանումը Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց ՄԻՊ-ը դատապարտում է ՔԿ-ի գործողությունները. անձնական տվյալների և ընտանեկան կյանքի հանրայնացումն անընդունելի է Ադրբեջանով՝ Հայաստան Փաշինյանը զանգահարել է Ալիևին Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է
Ծեծկռտուք՝ Դաշտավանի եկեղեցու մոտ. ՆԳՆ պարզաբանումը

Ծեծկռտուք՝ Դաշտավանի եկեղեցու մոտ. ՆԳՆ պարզաբանումը

  • 33

Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակից մի խումբ անձինք միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով:

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի վերաբերյալ:
Ըստ նախնական տվյալների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ բռնկված վիճաբանության մասին, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:
Ոստիկանությունից հերքում են մամուլում տարածված տեղեկությունները, թե միջադեպի ընթացքում կրակոցներ են հնչել և կան հրազենային վիրավորներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քանի մասնակիցներ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Նախորդ հոդվածը
Փաշինյանը խոսում է խաղաղության արդյունքներից, ադրբեջանական պետական AZ TV-ն Սյունիքը Ադրբեջան է համարում
Հաջորդ հոդվածը
Արգամ Աբրահամյանը կալանավորվեց երկու ամսով. Քննչական կոմիտե