Ողբերգական պատահար Գեղարքունիքում. Չկալովկայի դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին
Օգոստոսի 1-ին ողբերգական դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրին հարող դաշտում դի կա։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. մահացածը Գեղարքունիքի մարզի 71-ամյա բնակիչ Արամայիս Հարությունյանն է։
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։