Ուշադրություն․ փնտրվում է 14-ամյա Վահե Ապիկյանը
Անհայտ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը, ով որպես դպիր աշխատում է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
2026 թ․ հուլիսի 29-ի առավոտյան նա տնից դուրս է եկել՝ ոչ ոքի չտեղեկացնելով։ Նա իր հետ չի վերցրել ոչ մի անձնական իր, բացի եկեղեցական համազգեստից։ Վահեն թողել է նամակ, որտեղ նշել է, որ որոշել է հրաժարվել աշխարհիկ կյանքից և ցանկանում է ճգնավոր դառնալ։
Այս մասին Ֆեյսբուքում ահազանգել է Թովմաս Առաքելյանը՝ գրելով․
«Ենթադրում ենք, որ նա կարող է այցելել որևէ եկեղեցի՝ աղոթելու համար։ Խնդրում ենք բոլորիդ տարածել Վահե Ապիկյանի անհետացման մասին լուրը․ նրան տեսնելու կամ գտնելու դեպքում՝ հոգ տարեք նրա մասին և անհապաղ տեղյակ պահեք ընտանիքին»։
Կոնտակտային տվյալներ
Հայրիկ (Տիգրան Ապիկյան)՝ 093-99-56-28
Մայրիկ (Գայանե Իլինա)՝ 077-05-19-72
Եղբայր (Սարգիս Ապիկյան)՝ 033-30-56-16