Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին Նավթատար նավերը՝ թիրախում ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը
Բաղաբերդ ամրոցը շուտով կվերականգնվի

Բաղաբերդ ամրոցը շուտով կվերականգնվի

  • 345

ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով մշակվել է ամրոցի վերականգնման նախագիծը․

 ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը ավարտական փուլում են։ ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության պետ Հարություն Վանյանը հայտնում է, որ ամրոցի տարածքում աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո:

Մինչ այդ՝ արդեն երկու տարի Սյունյաց նշանավոր Բաղաբերդ ամրոցում պեղումներ է իրականացնում ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության ծառայությունը։ Արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը հայտնում է, որ  Բաղաբերդը  եղել է  Հայաստանում վերջին թագավորանիստ ամրոցը։
 

Ավետիս Գրիգորյան-Արշավախմբի ղեկավար- Երբեմնի հզոր ու անառիկ Սյունյաց Բաղաբերդ ամրոցը մի քանի դար լքված ու ավերված է մնացել, մինչև 2024 թվականը, երբ առաջին անգամ այստեղ պեղումներ սկսվեցին։ Դրանց նպատակը ոչ միայն ամրոցի պատմական, մշակութային շերտերի բացահայտումներն էին, այլև վերականգնման նախագծի մշակումը։ Ամրոցն ու բնակատեղին շուրջ 20 հա տարածք են ընդգրկում, պեղումներն իրականացվում են միջնաբերդի հատվածում։ 

Պեղումներն իրականացվել  են միջնաբերդի երկու հատվածներում՝ ստորին և վերին բերդահատվածում և արդեն նշանակալի արդյունքներ կան, որոնք առնչվում են հիմնականում 12-14-րդ դարի շերտին։ Հնագիտական արշավախումբը հյուսիսային աշտարակում հետաքրքիր սենյակ է բացել, որը ենթադրաբար 13-14-րդ դարերում խոհանոցային նշանակություն է ունեցել։
ՀՀ ԿԳՄՍՆ Հուշարձանների պահպանության ծառայությունը նախատեսում է Բաղաբերդում պեղումներ իրականացնել նաև 2026թ․-ի ընթացքում։

Նախորդ հոդվածը
«Խազեր»-ի հայտագրումը սկսված է
Հաջորդ հոդվածը
Մշակութային ցեղասպանության հետքերով․ նոր ուսումնասիրություն Արցախի մասին