«Վիրավորանքը սուբյեկտիվ չէ, օբյեկտիվ է․ Ռուբինյան Անընդունելի է․ Արամ Ա-ի արձագանքը Փաշինյանը հետքա՞յլ է անում Նավասարդ․Հոբելյանական փառատոն Սիսիանում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին Անունը փոխեցին դարձավ օրինակա՞ն Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Պայթյուն Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկում․ կան վիրավորներ
Փաշինյանը հետքա՞յլ է անում

Փաշինյանը հետքա՞յլ է անում

  • 24

Հայաստանում հստակ գիտակցում են՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։

Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին Ղրղըզստանի Չոլպոն-Ատայ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, սակայն նկատել է, որ գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։

ԵՄ անդամակցության հարցը և ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը

Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում հստակ գիտակցում են՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց դրված չէ, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը։

Խոսելով ԵԱՏՄ մյուս 4 երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան) ղեկավարների համատեղ հայտարարության մասին, որով Երևանին հորդորում էին սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել՝ Փաշինյանն արձագանքել է․ «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ առաջնորդները նաև զգուշացրել էին, որ դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում քննարկման սեղանին կլինի Հայաստանի անդամակցության հարցը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կզեկուցի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների մասին։

«ԵՄ-ին անդամակցելու օրենքը ռազմավարական այլընտրանք է»

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Նա պարզաբանել է նաև անցյալ տարի ընդունված՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նպատակը․

Նախորդ հոդվածը
Նավասարդ․Հոբելյանական փառատոն Սիսիանում
Հաջորդ հոդվածը
Անընդունելի է․ Արամ Ա-ի արձագանքը