Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի հերթական նիստը Ուշադրություն․ փնտրվում է 14-ամյա Վահե Ապիկյանը ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին
Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը

Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը

  • 18

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել 6 ամիս ժամկետով արգելել տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան:

Հատկանշական է, որ սահմանված արգելքը տարածվում է ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետություններից տեղափոխվող ապրանքատեսակի վրա։

Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիան», որոշման ընդունումը պայմանավորված է տեղական արտադրողներին և գյուղացիական տնտեսություններին աջակցելու անհրաժեշտությամբ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներմուծման ժամանակավոր սահմանափակման շնորհիվ ակնկալվում է տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալների աճ, ինչն իր հերթին կբարձրացնի լոլիկի պահանջարկը ներքին շուկայում։ Արդյունքում նախատեսվում է ապահովել մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի ամբողջական իրացումն ու մթերումը՝ կանխելով գյուղացիական տնտեսությունների հնարավոր կորուստները

Նախորդ հոդվածը
Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով