Պայթյուն Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկում․ կան վիրավորներ «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել Կաթողիկոսը՝ դատարանի առաջ Ի՞նչ սպասել Բաքվի դատարանից Վարչապետը մեկնել է Ղրղզստան Կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անվանումները Հայաստանը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Հին Խնձորեսկը ավելի հասանելի այցելուներին.Տեղեկատվական վահանակները կուղղորդեն՝որ հուշարձանին ինչպես հասնել
Կաթողիկոսը՝ դատարանի առաջ

Կաթողիկոսը՝ դատարանի առաջ

  • 24

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ն մասնակցելու է դատական առաջին նիստին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էր դարձել,  որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղղարկվել է դատարան: 
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
 
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն»,–գրել է Զոհրաբյանը։
 
 

Նախորդ հոդվածը
Ի՞նչ սպասել Բաքվի դատարանից
Հաջորդ հոդվածը
«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել