«Ուժեղ Հայաստան» դաշինքն ունի ԱԺ փոխնախագահի իր թեկնածուն
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Այս լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով ընտրության պատճառներին՝ Կարապետյանը նշեց, որ որոշման հիմքում ընկած է Վարդևանյանի մասնագիտական հարուստ փորձն ու պատրաստվածությունը։