Ռուբեն Ռուբինյանն առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի կողմից թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուց հետո ելույթով հանդես է եկել Ռուբեն Ռուբինյանը։
Իր ելույթում նա ընդգծել է, որ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիները պաշտպանել են Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը․
«Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց պատերազմների սպառնալիքի երեխաներ ունենալու, նրանց մեծացնելու և արժանապատիվ ապրելու ժամանակը»,- նշել է նա։
Ռուբինյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրություններին և սեփական համոզմունքներով կատարել են իրենց քաղաքացիական պարտքը՝ անկախ նրանից, թե ում են ընտրել։ Նա վստահեցրել է, որ իշխանությունը մշտապես լսում է ժողովրդի ձայնը և առաջնորդվում է նրա կարիքներով։