Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի հերթական նիստը Ուշադրություն․ փնտրվում է 14-ամյա Վահե Ապիկյանը ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին
Բարեկամից՝ թշնամի՝ մեկ քայլ

Բարեկամից՝ թշնամի՝ մեկ քայլ

  • 176

Իրանը զգուշացնում է հարևաններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան երկրներին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել ։  Իրանական Mehr-ը, մեջբերելով նախագահի խոսքը, գրում է․ «Մենք եղբայրներ ենք հարևան երկրների հետ, բայց Իրանի դեմ ցանկացած հարձակման պատասխան կտրվի»։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է հարևան պետությունների հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է՝ եթե որևէ երկիր թույլ տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիայի համար, ապա կբախվի պատասխան միջոցների։

«Իրանը երբեք չի ընկրկել ճնշումների առաջ և երբեք չի անի դա»,- հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի նախագահն իր ուղերձում հայտարարել էր, որ երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտնել է՝ այլևս հարձակումներ չեն լինի հարևան երկրների վրա և հրթիռներ չեն արձակվի, քանի դեռ այդ երկրները հարձակում չեն գործել Իրանի վրա։

 

Նախորդ հոդվածը
Իրանական հրթիռները բացել են Իսրայելի փակ օդը
Հաջորդ հոդվածը
Ակնարկ քրդերին՝ Սպիտակ տնից