Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին Նավթատար նավերը՝ թիրախում ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը
Վրաստանում 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Վրաստանում 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

  • 27

Վրաստանում տեղի է ունեցել 3․2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում։

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումը գրանցվել է հուլիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով` 13։16-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Հայաստանի տարածքում երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է․
Շիրակի մարզում՝ Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում,
Լոռու մարզում՝ Տաշիր քաղաքում, ինչպես նաև Պաղաղբյուր, Մեծավան և Սարչապետ գյուղերում:

Նախորդ հոդվածը
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
Հաջորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել