Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի հերթական նիստը Ուշադրություն․ փնտրվում է 14-ամյա Վահե Ապիկյանը ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին
Ալիևը սպառնում է Իրանին

Ալիևը սպառնում է Իրանին

  • 174

Ադրբեջանում ԱԽ նիստ են հրավիրել

Պաշտոնական Թեհրանը, թեև հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ չի կրակել, Ադրբեջանում, սակայն, պնդում են, թե տեղի ունեցածը ադրբեջանական պետության դեմ ահաբեկչական ակտ է։  Անվտանգության խորհրդի նիստում Ալիևը փաստացի «մատ» է թափ տվել Իրանի դեմ և հայտարարել, որ «ահաբեկչական գործողության հեղինակները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանցի պաշտոնյաները պետք է բացատրություններ տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, իսկ այս ահաբեկչության մեղավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ զինված ուժերին հանձնարարական է տրվել պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրանական կողմին բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Սակայն, նրա գնահատմամբ, «Իրանում քաջ գիտակցում են, որ այսօր անկախ ադրբեջանական պետությունը հույս է հանդիսանում Իրանում բնակվող բազմաթիվ ադրբեջանցիների համար»։

«Այսինքն՝ իրանական հասարակության առջև մեզ սևացնելու, զրպարտելու և վարկաբեկելու փորձերը հենց այդ նպատակն էին հետապնդում։ Քանզի դրա համար որևէ հիմք չկար։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա չի մասնակցում և չի մասնակցելու Իրանի դեմ գործողություններին։ Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես որ վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք մեր ուժը ցույց տալ ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանում դա չմոռանան։

Մեր դեմ այս ահաբեկչությունն իրականացրած այդ անազնիվ մարդիկ կփոշմանեն դրա համար։ Թող չփորձեն մեր ուժը։ Մենք «Երկաթե բռունցքով» ջարդել ենք այն մարդկանց գլուխները, ովքեր ցանկացել են փորձել մեր ուժը», - սպառնացել է Իլհամ Ալիևը։

Նախորդ հոդվածը
Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանին
Հաջորդ հոդվածը
Կապանում կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են