«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը. Ամսական 10.000$ աշխատավարձ. ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ հաջողության պատմությունը Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն է իրականացվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթով․ ՔԿ Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի հերթական նիստը
 ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԱՏԻՍԻ  ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԱՏԻՍԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 202

Ցուցահանդեսի ժամանակ գողացել են արժեքավոր կտավներ

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի գրադարանում երկու զինված տղամարդ գողացել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի ութ գրաֆիկական աշխատանք և բրազիլացի Կանդիդո Պորտինարիի հինգ գրաֆիկական աշխատանք։Գողությունը կատարվել է ցուցահանդեսի ժամանակ՝ վերջին օրը։

«Նրանք զենքը ուղղել են պահակի ու տարեց այցելուների զույգի վրա»,– AFP-ին հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով,- «Հետո երկու տղամարդ մոտեցել է ապակե ցուցափեղկին, որտեղ պահվում էին աշխատանքները, դրանք դրել կտորե պարկի մեջ և դուրս եկել գլխավոր մուտքով»։

Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ թալանչիները նույնականացվել են տեսախցիկների միջոցով, և այժմ նրանց որոնում են իրավապահ մարմինները։

Գրաֆիկական աշխատանքները ներկայացված էին «Գրքից թանգարան» խորագրով ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր գրադարանի և Սան Պաուլուի ժամանակակից արվեստի թանգարանի (MAM) համատեղ ջանքերով։ Ցուցահանդեսը, որը բացվել էր հոկտեմբերին և ներկայացնում էր 1940-50-ական թվականների հազվագյուտ գրքեր ու աշխատանքներ, փակվել էր հենց այդ կիրակի։

Նախորդ հոդվածը
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 17-ՐԴ ԴԱՐԻ ՍՐԲ․ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Հաջորդ հոդվածը
ԹԻՐԱԽՈՒՄ՝ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՑ ՎԱՆՔՆ Է