Հայաստանը 6 ամսով արգելեց տոմատի մածուկի ներմուծումը Օգոստոսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը կգործի հատուկ աշխատակարգով Կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի հերթական նիստը Ուշադրություն․ փնտրվում է 14-ամյա Վահե Ապիկյանը ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին
ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՄԲԵՐԴՈՒՄ

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՄԲԵՐԴՈՒՄ

  • 463

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շարունակվում են շինարարական աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հուշարձանի ամրակայման աշխատանքներին զուգահեռ իրականացնում են նաև պեղումներ։ Հնագիտական արշավախմբի  ղեկավար Արտավազդ Զաքյանը հայտնում է, որ դղյակի տարածքում ուշագրավ նյութ են հայտնաբերել․ հետաքրքրական է հատկապես  նիզակի ծայրը՝ կոթառում կոտրված փայտամասով:


Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ ջնարակված խեցեղենի բեկորներ, աշխատանքային գործիքներ։


Ամբերդ ամրոցում վերականգնման աշխատանքների պատվիրատուն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, հուշարձանի վերականգնման համար աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է  մոտ 461 միլիոն ՀՀ դրամ ։ 

 

Նախորդ հոդվածը
Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել շինարարական աշխատանքների ընթացքում
Հաջորդ հոդվածը
ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ