Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին Նավթատար նավերը՝ թիրախում ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային
Իրանին պատասխան հարված կլի՞նի Ադրբեջանից

Իրանին պատասխան հարված կլի՞նի Ադրբեջանից

  • 182

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտարարել է պաշտոնական Բաքուն Իրանի կողմից Նախիջևանի տարածքին ուղղված հարվածից հետո:

Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահաջում: Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Իրանական կողմին կարտահայտվի խիստ բողոք, և կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։

Նախորդ հոդվածը
4 ոսկի, 8 արծաթ,1 բրոնզ
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանին