Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին Նավթատար նավերը՝ թիրախում ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ դատարանն ընդունել է հայցը

Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ դատարանն ընդունել է հայցը

  • 55

Երևանի քաղաքացիական դատարանը քննության է առել արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հենց Օսիպյանը։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել Կառավարության ղեկավարին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Գործը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավոր Խաչատրյանը կայացրել է հուլիսի 17-ին, ինչից հետո դատարանն արդեն պաշտոնապես ծանուցել է Օսիպյանին դատական գործընթացի մեկնարկի մասին՝ փոխանցելով համապատասխան փաստաթղթերը։ Ծանուցագրով քաղաքական գործչին պարզաբանվել են նաև դատավարության ընթացքում նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու և վեճը հաշտությամբ ավարտելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Կալանավայրում Օսիպյանը հացադուլ էր հայտարարել՝ իր բողոքն արտահայտելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «փախած» որակման դեմ, իսկ արդեն հունիսի 10-ին կայացվել էր նրան ազատ արձակելու որոշում։

Նախորդ հոդվածը
Մերց. Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի համար
Հաջորդ հոդվածը
Զինծառայող է մահացել