Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին Նավթատար նավերը՝ թիրախում ՊՆ-ն հերքում է զինծառայողի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը Հայկ Կոնջորյանի պարզաբանումը՝ եղբոր հետ կապված միջադեպի վերաբերյալ Օգոստոսի 1-ից կստուգվեն սննդի առաքիչները․ ՍԱՏՄ-ի նոր պահանջը Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Զախարովային
Հայաստանը երկընտրանքի առաջ

Հայաստանը երկընտրանքի առաջ

  • 108

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստան-ՌԴ ավիահաղորդակցությունը կդադարեցվի․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, հաղորդում է ТАСС-ը:

«Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա»,- ընդգծել է նա «Первый канал»-ի եթերում:

Օվերչուկը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձենալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ընդունած որոշման հնարավոր հետևանքները:

«Թերևս սա շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա այն պատճառով, որ Եվրոպական միության հետ մերձեցման որոշումներ են ընդունվել»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, անհայտ է մնում, թե ի վերջո ինչով կավարտվի Հայաստանի համար ԵՄ անդամակցությունը:

Նախորդ հոդվածը
Ազատե՛լ 18-ամյա երիտասարդին․ ՀԿ-ների պահանջը
Հաջորդ հոդվածը
Ծաղր՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների